*Աշխարհի ամենահարուստ երկիրը Քաթարն է: Նման եզրակացության են եկել Forbes ամսագրի փորձագետները, ովքեր կազմել են աշխարհի ամենահարուստ պետությունների վարկանիշային աղյուսակը' բնակության մեկ շնչի կտրվածքով եկամուտների մակարդակից ելնելով: Քաթարում այդ եկամուտը կազմում է 88 հազար դոլար:

 

 


*Երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում են Լյուքսեմբուրգը (81.46 հազար դոլար) եւ Սինգապուրը (56.69) հազար դոլար:

 

 


*Ի դեպ, 15 ամենահարուստ երկրների ցանկում են հայտնվել նաեւ Քուվեյթն ու Արաբական Միացյալ Էմիրությունները, մինչդեռ Սաուդյան Արաբիան, որ նավթի խոշորագույն արտահանողն է ողջ աշխարհում, ցանկում ընդգրկված չէ:

 

 


*Ամենահարուստների ցանկում են հայտնվել նաեւ ԱՄՆ-ը, Հոնկոնգը, Շվեյցարիան, Բրունեյը, Նորվեգիան եւ Նիդերլանդները:

 

 


*Ամենաաղքատ երկրներն են Բուրունդին, Լիբերիան եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, որտեղ մեկ շնչի եկամուտը համապատասխանաբար կազմում է 400, 386 եւ 312 դոլար:

 

 

Սանասար Կարապետյան