Մեր պապին 1 տարի է մեզ հետ չի
Դու վերջինը չես,սակայն քեզ հետ մենք կորցնում ենք առաջինը՝այն առաջինը,որից հետո վերջին չի լինում,այլ լինում են հերթականներ :
Դու վերջինը չես՝հենց այն բանի համար,որ քեզնից հետո մենք դեռ կտեսնենք քո ձեռքի տակով անցած մարդկանց,որոնք մշտապես կհիշեցնեն մեզ քեզ ու դու կրկին կլինես առաջինը:
Դու կլինես առաջինն այն մարդկանցից ,ով մութ ու ցուրտ տարիներին հավաքեց իր շուրջը մշակութային մի միտք ու ապացուցեց,որ ֆիզիկական սովից բացի պետք է ապահովել նաև ազգի հոգևոր սովը:ՈՒ հենց դու ստեղծեցիր թատրոնն այսօրվա,որը ցավոք կմնա առանց քեզ,առանց քո վեհ կեցվածքի,կմնա առանց քո կտրուկ որոշումների,կմնա առանց քո խոհեմ մտքի :

 


Դատարկ ու մոլորված քո ստվերը դեռ երկար կփնտրի քեզ այդ թատրոնի կուլիսներում՝այն ստվերը,որը միշտ հպարտ քայլել է քեզ հետ ու քեզ արտացոլել բեմում ու հպարտությամբ քեզ ուղեկցել տուն ,բայց այսօր այն մոլորված , լուռ ու առանց ծափահարությունների կմնա մեզ հետ :
Բայց ստվերն այդ երկար կփնտրի քեզ ,բայց այդպես էլ քեզ նման արժանի մարդ չգտնելով կկախի իրեն հենց քո աշխատասենյակում:

 


Իսկ քո աշխատասենյակի սեղանին դրված կիսատ թողած մտքերդ անավարտությունից կընկնեն սենյակով մեկ ու անտերությունից կսկսեն մրոտել մնացած սպիտակ թղթերը, այդպես էլ չհամակերպվելով վերջակետի հետ՝ այն վերջակետի ,որ հարկադրաբար դրվեց այսօր քո բոլոր գործերում:
Ցավոք վերջակետ դրվեց նաև քո տոհմին ու դու այդպես էլ մեզ չպարգևեցիր այն արու զավակին,որը պիտի թեթևացներ այս վիշտը:
Կրկին ցանկանում եմ ծափահարել քեզ,ցավոք վերջին անգամ,ցավոք թաց աչքերով, բայց հպարտությամբ:
Հպարտությամբ,քանզի ես այն երջանիկներից եմ ,որ մեծացել եմ քո գրկում,հաց կիսել քեզ հետ ու հենց կուլսիներից հետևել քեզ :
Գնաս բարով իմ սիրելի պապի:

 

 

Սուրեն Արեենց