Ինչպես Վազգեն Մանուկյանի, Արտաշես Գեղամյանի, Արթուր Բաղդասարյանի, Ստեփան Դեմրճյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի ցույցերի ժամանակ էին ասում, որ այ հենց այս մի հանրահավքը բացառիկ է լինելու, այդպես էլ երեկ տխրահռչակ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ «արմագեդոն»-ը եկել է:
Իր ամբողջ կյանքում բացի օրիգինալ Արամ Մանուկյանի անվանակիցը լինելուց, ուրիշ ոչ մի ձեռքբերում չունեցող մարդուց, ինչ խոսք, զավեշտալի է նման ելույթներ լսելը: Բայց, սույն գրասենյակային թուղթ տանող բերողի մասին չէ, որ ուզում եմ խոսել:
Մի բարի խորհուրդ եմ ուզում տալ: Ճիշտ է, ես' տկարս, քաղաքական մտքի այդ տիտանների կողքին զրո եմ, բայց ամեն դեպքում փորձեմ:
Դուք միշտ անհաջողության եք մատնվելու ու չկայացած մարդուն բնորոշ անզորությունից օդում ղժղժալու եք, քանզի չունեք նպատակ, բացի պաշոտն ստանձնելը, չունեք ծրագիր, բացի զուտ իշխանափոխություն երազելը, չունեք սկզբունքներ. եկել պառկել եք մի կառույցի տակ, ում տարիներ շարունակ հայհոյել եք: Մի արեք տենց
Ռուբեն Խաչատրյան