Ինչպե՞ս մենք կապրեինք, եթե չլիներ այդ օրը: Ինչպե՞ս գլուխ կհանեինք կյանքից, նրա խլացնող ու դաժան ռիթմից, այս խառնիխուռն մտքերից, որոնք հասկանալ մենք, միևնույն է, չենք հասցնում, այս խառնիխուռն օրերից' իլիկի վրա փաթաթվող ու փաթաթվող, և սեպտեմբերներից, և նոյեմբերներից...…

 

 


Ավելորդ, դատարկ, հրաշալի օր, մի կարճ փայտիկ երեք ու կես հարյուր երկարների մեջ, որ աննկատ խցկել են մեր գրպանը հաշվենկատորեն, մեր' իմաստ, բացատրություն, արդարացում փնտրողներիս: Օր առանց ամսաթվի, առանց մարդկային հաշվարկի, պարզապես' հենց այնպես օր: Երանություն...…

ՏԱՏՅԱՆԱ ՏՈԼՍՏԱՅԱ

 

 

Հովիկ Չարխչյան