Հայաստանի կառավարությունը սահմանամերձ գյուղական համայնքների տնտեսական ակտիվությունը բարձրաց¬նելու նպատակով հաստատեց այդ բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտե¬¬¬¬¬սավարող սուբյեկտներին հարկերից ազատելու մասին նախագիծը:

 

 

 

Կառավարության այս նախաձեռնության մասին մարզեր կատարած այցելությունների ժամանակ ասել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Համաձայն փաստաթղթի, հարկերից կազատվեն կառավարության սահմանած ցանկում ընդգրկված համայնքներում տնտեսական գործունեություն ծավալողները:

 

 

Ընդ որում, ինչպես նշեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձիք եւ անհատ ձեռնարկատերերը կազատվեն ավելացված արժեքի հարկի, շահութահարկի եւ եկամտային հարկի վճարումներից: Առեւտրային գործունեություն իրականացնողները կազատվեն ավելացված արժեքի հարկից եւ շահութահարկից:

 

 

 

Դավիթ Պետրոսյան