Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը կառավարության հաստատմանը ներկայացնելով բյուջե 2015-ը, մասնավորապես հայտնել է, որ ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով եկամուտները կկազմեն 1 տրլն 184 մլրդ դրամ, որի գերակշիռ մասը' 1 տրլն 131 մլրդ դրամը կկազմեն հարկային եկամուտները և պետական տուրքերը: Բյուջեի ծախսեր կկազմեն 1 տրլն 298 մլրդ դրամ, դեֆիցիտը 114 մլրդ դրամ:

 


Հիշեցնցնենք, որ այս տարվա' 2014-ի բյուջեի եկամուտները ծրագրված են 1 տրլն 135 մլրդ դրամ, որից 1 տրլն 97 մլրդ դրամը կկազմեն հարկային եկամուտներն ու պետական տուրքերը: Ծախսերն այս տարի նախատեսված են 1 տրլն 246 մլրդ դրամ, դեֆիցիտը մոտ 110 մլրդ դրամ:

 

 

Հայկ Դերզյան