Օրենքի դրական ու բացասական կողմերի մասին շատ խոսվեց: Այսօր մի կարևոր հարցի եմ ուզում անդրադառնալ, որ շատերը չգիտեն:Մի կողմից էստեղ նվազեցվում է դրույքաչափը, մյուս կողմից՝ փաստաթղթաշրջանառությունն է ավելի խիստ դառնում, հսկողությունը այդ գործընթացի նկատմամբ:
Այս օրենքն ընդունված է շրջանառության հարկ բոլոր վճարողների համար, անկախ առևտրի կազմակերպման վայրում է նա գործում, թե փողոցում, գյուղում, թե քաղաքում, բոլորի վրա է դա տարածվում: ՀՀ-ում կա 55,000-ից ավել ՓՄՁ-ի ներկայացուցիչներ, որոնք գործում են շրջանառության հարկի դաշտում: Առևտրի կազմակերպման վայրերում էդ 55,000-ից շուրջ 8,000-9,000-ն են գործում: Մնացածը՝ 47,000-ի կարգի սուբյեկտներ, դրանք խանութներում, հանրային սննդի վայրերում, մանրածախ առևտրի կետերում, ծառայությունների տարբեր ոլորտներում գործող սուբյեկտներ են: Խնդիրը չպետք է դիտարկել միայն տոնավաճառների աշխատակիցների տեսանկյունից, պետք մտածել նաև այն 48,000-ի, 47,000-ի մասին:
Ընդհանուր առմամաբ պետությունը նվազեցնում է հարկը և պահանջում է ավելի խիստ փաստաթղթաշրջանառություն: Ակնհայտ է, որ Խոշոր բիզնեսը հաճախ է միջինի ու փոքրերի միջոցով ստվեր գոյացնում. այս դեպքում դրա հավանականությունը զգալի կնվազի:
Խաչատրյան Ժոռա