«Նախանձը հասկանալն ամենևին էլ դժվար չէ: Իսկ ուրիշ ի՞նչ մտածել, եթե մարդը լռում կամ խոժոռվում է ձեր կյանքում տեղի ունեցած լավ իրադարձությունների մասին պատմության ընթացքում: Երբեմն ավելի վատ է լինում. արժանի համաձայնության փոխարեն լսում ես ինչ- որ անհասկանալի բան, ասենք՝ «Դա հիմարություն է: Եվ, ընդհանրապես, պարզապես մեկ անգամ բախտդ բերեց և վերջ: Դա այնքան էլ մեծ հաջողություն չէ, ինչպես դու ես պատմում...»: Վիրավորակա՞ն է: Այո': Փոխարենը միանգամից պարզ է, որ նախանձ է:
Հարկավոր է հասկանալ, որ ունենալ ինչ-որ բան, ինչ ուրիշն ունի, իսկ դու՝ ոչ, միշտ չէ, որ վատ է: Հետևելով ինչ- որ մեկի ձեռքբերումներին և հստակ հասկանալով, որ նման հաջողություններ ես ցանկանում, կարելի է իրականում մոտիվացվել և հասնել այդ ամենին:
Օրինակ, եթե ընկերուհիդ ավտոմեքենա է գնել, իսկ դու հանկարծ հասկանում ես, որ դա հրաշալի է, գործնականում թեթևացնում է խնդիրները: Այդ պատճառով հավելյալ աշխատանք ես գտնում, վարկ ես վերցնում և քո սեփական «երկաթե ձին» ես գնում: Նույն զգացմունքը քո հանդեպ կարող է ունենալ ընկերուհիդ: Նա նույնպես ցանկանում է մեքենա ունենալ, ամուսնանալ, երեխա ունենալ և այլն:
Նախքան ընկերուհուդ նախանձելու համար մեղադրելը մտածիր. գուցե դա նրան իսկապե՞ս կօգնի հասնել ինչ- որ բանի, փոխել կյանքը, վերաիմաստավորել առաջնահերթությունները: Իսկ ինչո՞ւ ոչ: Մի՞թե ինքդ կսկսես նախանձել, եթե նա ինչ- որ ձեռքբերում ունենա:
Շարունակությունն՝ այստեղ