Հայ ժողովուրդը մի հարազատ բեկոր արևելյան Միջնադարի, վերածվում է մի կրոնական համայնքի, որի առանձնահատուկ, ընդմիշտ որոշված և անջնջելի անունն էր Գրիգորից ստացած լուսավորչականություն: Այս միայն անուն չէր, այլ սպառիչ բովանդակություն էր, որ փաթաթում, ծրարում էր այդ կրոնական համայնքը նեղ ու թանձր, սահմանափակող ու կղզիացնող ավանդավորության մեջ:
Քաղաքական կյանքի համար թույլ, անպտուղ ու ապիկար, այդ համայնքն ապշեցնող համառությամբ և տոկունությամբ լուսավորչական էր իր հոգևորականության հրամանով: Չկար զոհվելու և ոչ մի եղանակ, ոչ մի չափ ու աստիճան, որ հայ կղերը չպահանջեր հայ ժողովրդից՝ լուսավորչականությունը պահպանելու համար: Եթե այդ ժողովրդի պատմությունը հյուսված է աղետներից, ամենամեծ աղետն այն էր, որ նա պարտավոր էր լինել լուսավորչական:
Լեո.ՙԽոջայական կապիտալը և նրա քաղաքական-հասարակական դերը հայերի մեջ՚ Երևան-1934, էջ-37
Վահե Լոռենց