«Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունը ենթադրում է նվազեցնել առեւտրի ոլորտի հարկային բեռի դրույքաչափը' 3,5-ի փոխարեն դառձնել 1 տոկոս, ինչպես նաև ստեղծում է իրավիճակ, որտեղ անհնար է շրջանառության իրական ծավալները թաքցնել:
Գործնակաբում այս փոփոխությունը Խոշոր բիզնեսին թույլ չի տալիս այլևս ՓՄՁ-ների միջոցով ստվեր ապահովել, սակայն որոշ փոքր ձեռնարկություններ հայտնվում են ոչ նպաստավոր իրավիճակում:

 


Երբ խոշորները ոչ միշտ են փաստաթուղթ տրամադրում մատակարարարվող ապրանքների դիմաց կամ տրամադրում են ապրանքի ոչ ամբողջ ծավալի համար, ցանկացած պահի փոքր եւ միջին բիզնեսը կարող է հայտնվել հարվածի տակ։ Նման պայմաններում անգամ մեծագույն ցանկության դեպքում շատ դժվար է լինելու առեւտուրը կազմակերպել այնպես, որպեսզի ապրանքային մնացորդի եւ իրացման շրջանառության մեջ տարբերություններ չհայտնաբերվեն։

 


Այստեղ իսկապես խնդիր կա, թեեւ մյուս կողմից՝ առանց պատշաճ փաստաթղթավորման անհնարին է պայքարել ստվերային շրջանառությունների կրճատման դեմ։

 

 

Տիգրան Խաչիկյան