Իրաքում և Սիրիայում ընդարձակ տարածքներ վերահսկող «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչները համացանցում տեսանյութ են հրապարակել, որտեղ ցուցադրվում են Իրաքի խորհրդարանի նախկին խոսնակ Ուսամա ալ-Նուջայֆի տնից բռնագրավված հսկայական հարստությունը՝ դոլարի կապոցների և ոսկու ձուլակտորների տեսքով. տունը գտնվում էր Իրաքի հյուսիսային Նինվեյ նահանգում, որը մասսամբ վերահսկվում է իսլամականների կողմից:
Եվ, իհարկե, «արդարության ազատամարտիկներն» իրենց կոչմանը համապատասխան չէին լինի, եթե չհայտարարեին, որ «փողերը վերադարձվելու են նրանց, ում դրանք իրականում պատկանում են՝ աղքատներին»:
Արմեն Պետրոսյան