Դատելով կառավարության վաղվա նիստի օրակարգից՝ դարձյալ Սյունիքի մարզպետի նշանակման հարցը բացակայում է:
Այս հանգամանքը տարօրինակ է, եթե հաշվի առնենք այն կարևորությունն, որ ունի Սյունիքի մարզն՝ անվտանգության, քաղաքական, հայ-իրանական հարաբերությունների տեսանկյունից:
Խնդիրն ունի նաև բարոյական կողմ. ինչքան ուշանում է նշանակումն, այնքան ակամայից լարվում են մարդկային հարաբերությունները պոտենցիալ թեկնածուների, նրանց կողմնակիցների միջև:
Թեև, կարծես թե, ՙՙվերևներում՚՚ լրջորեն խոսվում է միայն մեկ թեկնածուի՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման մասին:
Ընդ որում, վերջինս ՙՙներքևից՚՚ արդյունավետորեն ապացուցել է, որ իր նշանակումն այլընտրանք չունի. նա կարողացավ այնպես անել, որ Սյունիքի տեղական իշխանության ղեկավարներն ու հանարապետականները կոնսոլիդավեցին իր թեկնածության շուրջ:
Կարճ ասած՝ նա վերահսկում է մարզը՝ նույնիսկ առանց պաշտոնի:
Այս առումով՝ նա ուղղակի մրցակիցներ չունի...
Սուրեն Սուրենյանց