Ադրբեջանցի պաշտոնյաները այսօր կրկին «գրոհի են անցել», այս անգամ թիրախավորվել են Ադրբեջանին քննադատած ԵԽԽՎ-ն և եվրոպական այն երկրները, որոնք շատ հարցերում հայկական շահերի անունից են հանդես եկել կամ չեզոք են եղել... Մասնավորապես Ադրբեջանի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ «Եվրոպան նախանձում է Ադրբեջանին և նրա զարգացմանը: Դե իսկ «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը ավելի հեռուն է գնացել, նշելով, որ «Իրականում Ադրբեջանը ընթանում է եվրաինտեգրման ճանապարհով»...

 

 

Ադրբեջանական Միլլի Մեջլիսում կրկին անգամ մեղադրանքներ են հնչեցվել ԵԽԽՎ-ի նախագահ Անն Բրասերի մոտ Ղարաբաղյան հարցում ոչ ադրբեջանամետ դիրքորոշում ունենալու համար, այլապես «Ղարաբաղյան հարցը վաղուց լուծված կլիներ»...

 

 


Փաստորեն ադրբեջանական ղեկավարությունը «Ղարաբաղյան հարցի լուծում ասելով» նկատի ունեն լուծման այն տարբերակը, որը ձեռնտու է միմիայն պաշտոնական Բաքվին...

 

 

 


Մուշեղ Խուդավերդյան