Լավ, ես հավատում, հավատում եմ, որ կյանքը հրաշալի է ու հզոր, սակայն ոչ ինձ համար… Ինձ համար ամեն ինչ կորած է: Ես այլևս երբեք դուրս չեմ գա այստեղից, ես արդեն ոչ ուժ, ոչ ցանկություն ունեմ պայքարելու: Պիտի իջնեմ ավելի ու ավելի ներքև… եթե կա ավելի ստորին բան, ինչն արդեն կա: Ապրեք, եղեք երջանիկ, թող ձեր առաջ բացվեն մարդկային ազատ, գեղեցիկ կեցության անհայտ հորիզոնները… Բայց ես կորած եմ… Ես զգում եմ, թե ինչպես են համրանում մտքերս, ինչպես է փոքրանում ու գռեհկանում հոգիս…Դրա համար ես մեղավոր չեմ. ես պայքարեցի, հավատացի, երազեցի և ուրիշներին էլ դրդեցի հավատալ… Ուժերս չբավականացրեցին:

 

 

Բայց ո՞վ է մեղավոր, որ ինձ չտվեցին այդ ուժը… Ես չնչին, դժբախտ, ճակատագրից ու մարդկանցից նեղացած մի մարդուկ եմ: Ես ընկա ու այլևս երբեք ոտքի չեմ կանգնի… Եվ ուրեմն թող հրաշալի լինի կյանքը և մարդիկ երջանիկ լինեն… Կեղտոտ ջրափոսից, խորտակվելով' ես պարզում եմ ձեռքս և օրհնում եմ նրանց' գալիք երջանիկ մարդկանց ուղին, ովքեր չեն էլ հիշի իմ մասին…

ՄԻԽԱՅԻԼ ԱՐՑԻԲԱՇԵՎ
«Վերջին սահմանագծի վրա» գրքից

 

 

 

Հովիկ Չարխչյան