Մի հարց անընդհատ պտտվում է մտքումս ու պատասխանը չեմ կարողանում գտնել։
Երբ տեղի ունեցավ Հոկտեմբերյան հեղափոխությունը և Հայաստանում հաստատվեց սովետական իշխանություն ու մեր երկիրը դարձավ պետություն՝ թեկուզ ոչ անկախ սկայն պետական բոլոր ատրիբուտների առկայությամբ, մեր ժողովուրդը ահագին ոգևորություն ապրեց։
Դա զգացվեց մեր գրականության մեջ։ Ասպարեզ իջան բազմաթիվ շնորհաշատ ստեղծագործողներ և նշածս ոգևորության ալիքի վրա ստեղծվեցին բազում արժեքավոր ու մնայուն գրական գործեր։ Ինչքան էլ ստալինյան տեռորի տարիներին կոտորեցի ու աքսորեցին մեր գրողներին, էլի միևնույն է շատ շատերը մնացին ու ասպարեզ մտան։ Կարելի է ասել որ այդ տարիներին գրական կյանքը ծաղկում ու մեծ առաջընթաց ապրեց որի նմանը մեր ժողովուրդը երբեք չէր ունեցել։
Ինձ միամիտ միամիտ թվում էր որ մեր անկախացման ոգևորությունը պիտի այն նկարագրածս ժամանակնեին եղածի հազարապատիկը լինի և մեծ հույսով սպասում էի մեր գրական կյանքի մի այնպիսի բռնկման որը պիտի խամրեր այն սովետական տարներին մեր ունեցած գրական վերելքը։ Սակայն ցավոք սրտի մեր գրական կյանքը գնաց հակառակ ուղղությամբ՝ մարեց ու կանգնեց վերացման եզրին։
Ինչու՞ այդպես եղավ, ինչու՞։ Ես այս երևույթի պատասխանը չունեմ։ Գուցե մեկնումեկդ գիտի, կիսվեք խնդրում եմ։
Համլետ Աբրահամյան