Կյանքի ու մահվան հարցերը լուծելը դյուրին է. նրանք այնպես կտրուկ սև ու սպիտակ են, որ ընտրություն կատարելը հեշտ է: Ես դրանից գլուխ եմ հանում, քանի որ այդ բանը դժվար չէ: Իսկ ահա մարդկային զգացմունքները… Այնտեղ այնքան գորշավուն երանգներ կան: Իսկ կիսանրբերանգները ես այնքան էլ չեմ տարբերակում:
Մարդը մոլորության մեջ է ընկնում, երբ հանկարծ ստիպված է լինում վերագնահատել այն ամենն, ինչ գիտի, վերանայել աշխարհի մասին իր հայացքները նոր փաստերի լույսի ներքո: Եվ շփոթվում է, երբ հասկանում է, որ այն ամենը, ինչն ընկալել է իբրև ճշմարտություն ու արդարություն, եղել է սոսկ խորամանկ մտային կառույց…
ՋԱՍՊԵՐ ՖՖՈՐԴԵ
«Գորշագույնի երանգները» գրքից
Հովիկ Չարխչյան