Ես չեմ վախենում այս լռությունից,Ես վախենում եմ նրա մեջ մեռնող կարոտի դողից,Որն իմ արյան մեջ մի անհայտ կանչով, հեգ տրոփում է ու դառը լալիս …Ես չեմ վախենում այս լռությունից, վախենում եմ նրա մեջ ապրող ստվերներից վհատ,Որոնք կիսամեռ ուրվականի պեսԼուռ թափառում են սրտում իմ հոգնած …
Ես չեմ վախենում այս լռությունից,Ես վախենում եմ նրա հատակում սուզված հոգեմաշ ցավից,որն անսպասելի փոթորկի նմանի պիտի շառաչի իր իսկ խորքերից …Ես չեմ վախենում այս լռությունից,Ես վախենում եմ նրա անդունդում խարխափող մթից,որտեղ մտովի ես թափառել եմ մի քանի վայրկյան,բայց իմ գոյությամբ մեռած եմ եղել մի հազա՜ր տարի:
Էլիզա Գևորգյան