Կրկին ուզում են անդրադառնալ Սյունիքի մարզպետի թեմային:


Այս անգամ մի կողմ եմ թողելու էմոցիաները, համակրություններն ու հակակրությունները:


Ինչպիսի՞ մարզպետ է պետք հանրապետության նախագահին:


Մարդ, ով կարողանա արդյունավետ իրականացնել քաղաքական ու վարչական կառավարում:


Վահե Հակոբյանի մարզպետության շրջանում անգամ՝ ՀՀԿ-ն հենվում էր Սուրիկ Խաչատրյանի ստրուկտուրալ կատույցների վրա. պատահական չէ, որ ՏԻՄ ընտրություններում հաղթում էին նրա մարդիկ:


Մի առիթով ասել եւ հիմա կրկնվեմ՝ եթե այս պահին Սյունիքում մարզպետի պաշտոնն ընտրովի լինի, հաղթելու է հենց Սուրիկ Խաչատրյանը:


Սա է այսօրվա իրականությունն՝ անկախ իմ կամ մյուսի ցանկություններից:


Գիտեմ, որ գրածս շատերին գուցե դուր չգա, բայց Սյունիքում այս տարիներին այդպես էլ չի ձևավորվել այլընտրանքային որևէ թիմ, խումբ, որը կարողանա վերահսկել մարզը, իրականացնել տարածքային կառավարում, սպասարկել թիմի քաղաքական շահերը:


Մարդիկ, ովքեր այսօր ընդդիմանում են Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանն, անցած մեկ ու կես տարվա ընթացքում կարող էին մասնակցել ու հաղթել ՏԻՄ ընտրություններում:
Չեն արել:


Եթե հիմա դարձյալ ուրիշ մարզպետ է նշանակվելու, սակայն համակարգը շարունակելու է գործել Խաչատրյանի տրամաբանությամբ, ապա մեկ տարի, երկու տարի հետո դարձյալ անդրադառնալու ենք այս խնդրին:


Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Սյունիքի էլիտան, հանրապետության իշխանությունն ուզում են մարզպետի պաշտոնում տեսնել Սուրիկ Խաչատրյանին, սակայն նշանակումն ուշանում է, որովհետև դրան ընդդիմանում է երևանյան քաղաքականցված մի փոքր խումբ:


Ես կարծում եմ՝ շռայլություն է, երբ Սյունիքի նման ռազմավարական մարզը տևական ժամանակ մարզպետ չունի՝ մանավանդ, որ կոնկրետ անձի շուրջ կոնսենսուսը վաղուց ձևավորված է...


Եթե ես լինեմ Սերժ Սարգսյանի փոխարեն, չեմ հապաղի...

 

 

Սուրեն Սուրենյանց