Շատ բարդ իրավիճակ է ստեղծվել ընդդիմադիր դաշտում : ՀԱԿ-ի թիմը միանգամից սկսեց քլնգել ՀՅԴ-ին, իսկ ահա Ժառանգությունը դեռ որ սպասման մեջ է : Իրականում երեք տարբեր,բայց շատ թույլ ուժեր են : ԲՀԿ-ին շատերը արդեն չեն հավատուն, ՀԱԿ-ը մեռնող կուսակցություն է,և նույնիսկ քաղաքական արտիստ Փաշինյանը անզոր է այն փրկել,իսկ ահա Ժառանգությունը մնացել է որպես իր գործը կիսատ թողած կուսակցություն : Եվ այժմ սկսել են ներքին խմորումներ : Ով պետք է վարի հոկտեմբերի հանրահավաքը : Ով պետք է լինի այդ ամենի գլխավորը : Կա մի փայտե գահ,ու կան երեք շահամոլ ուժեր : Այս ամենի մեջ երևի միակ անմեղը ՕԵԿ-ն է.որը չի խառնվում չակերտավոր ընդդիմադիրների ներքին խաղերին : Անկախ ամեն ինչից պետք է հասկանալ - հոկտեմբերի հանրահավաքին ընդդիմություն չի լինելու. լինելու են շահամոլ երեք ուժեր :
Գագիկ Խաչատրյան