Վաղ թե ուշ բոլորն էլ սկսում են հասկանալ, որ կյանքում չի կարող լինել անսահման երջանկություն, սակայն քչերն են բացահայտում իրենց համար այդ նույն ճշմարտությունը հակառակ ծայրից' հանգելով այն հետևությանը, որ ճիշտ նույն կերպ չի կարող լինել նաև անսահման դժբախտություն: Ինչպես մեկ, այնպես էլ մյուս բևեռին հասնելուն մեզ խանգարում է հենց մարդկային գոյության պայմանականությունը, որն իր բնույթով թշնամի է ամեն կարգի անսահմանության:
Խանգարում է ապագայի մասին իմացության անբավարարությունը, որն իր մեջ ներառում է հույս և միաժամանակ վաղվա հանդեպ անվստահություն: Խանգարում է մահվան անխուսափելիությունը, ոքը սահմանազատում է ամեն ուրախություն, ինչպես, ի դեպ, նաև ամեն մի տխրություն: Մեզ խանգարում են նաև մշտական կենցաղային հոգսերը, որոնք ոչ միայն ընդունակ են խորտակել երկարատև երջանկությունը, այլև բթացնել երկարատև դժբախտության սրությունը, որն արդեն ընկալվում է ոչ թե ամբողջովին, այլ առանձին դրվագներով, ինչի շնորհիվ էլ հեշտ է լինում կրել:
ՊՐԻՄՈ ԼԵՎԻ
Հովիկ Չարխչյան