Մարդիկ սկսեցին սարքել Բաբելոնը որպեսզի հասնեն Աստծուն, աստված խառնեց բոլորի լեզուները ու նրանք իրար չհասկանալու պատճառով չկարողացան ավարտին հասցնել Բաբելոնի շինարարությունը: Ամեն ինչի խանգարողը ու միասնական դարձնողը այն ժամանակվա մարդու համար փաստորեն լեզուն էր:
Անցել են հազարամյակներ հիմա մարդիկ կարողանում են սովորել հարևանի լեզուն ու այլևս դա խնդիր չէ: Սակայն լեզուն ու իրար հետ հաղորդակցվելը հիմա նոր արհավիրք են դարձել մարդկանց համար:Մարդիկ հարևանի լեզուն իմանալը օգտագործում են որպես վիրավորանքի ու սպառնալիքի միջոց:
Հ.Գ. Փաստորեն հասել է այն պահը, որ համաշխարհային ջրհեղեղը պետք է կրկնվի:
Էդգար Խաչատրյան