Երբ որևէ ուժ կամ ինչ-որ մեկը խոսում է երկրում առկա խնդիրների լուծման անհրաժեշտության մասին և այդ համատեքստում ինչ-ինչ քաղաքական պրոցեսներ նախաձեռնում, փորձում դրանից օրակարգ ձևավորել, դա ամենևին չի նշանակում, որ գործ ունենք արդյունավետ պրոցեսի հետ: Քանզի այդ ամբողջում բացակայում է մեկ կարևոր պայման' բովանադակային քաղաքական գործընթաց վարելու սկզբունքը:
Անբովանդակ քաղաքական պրոցեսների մասին է վկայում նաև այն, որ փորձ է արվում «կռիվ տալ» միաժամանակ մի քանի ուղղություններով: Անբովանդակ քաղաքական գործընթացը վնասակարության տեսանկյունից նույնպիսի խնդիր է, ինչպիսին կոռուպցիան է, հանցավորությունը և այս շարքի մնացյալ այլ խնդիրները:
Կնյազ Սարոյան