Նոր խմբագրությամբ շարադրելով «Գլաս Քամփնի» ՓԲԸ կողմից 200 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու իր նախկին որոշման հավելվածը, գործադիրը Արզնու բյուրեղապակու գործարանի հիմքի վրա վերակառուցված ձեռնարկությանը հնարավորություն է տվել վերակառուցել նաև վերարտադրման վառարանը, որի համար կներդրվի շուրջ 1,75 մլրդ դրամ: Դրա շնորհիվ կնվազի արտադրանքի ինքնարժեքը, կբարձրանա մրցունակությունը, կստեղծվի մոտ 100 աշխատատեղ:


ԱԱՀ վճարման ժամկետը կառավարության որոշմամբ մինչև 2017թ. սեպտեմբերի 10-ը հետաձգվել է «Ինտերալկո» ՍՊԸ-ի համար, որը նույնպես ներմուծել է 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանք և «Արմենալկո» ՍՊԸ-ին պատկանող գործարանում կազմակերպելու է խաղողի թորվածքի, բրենդիի, մրգի սպիրտի և գինու արտադրություն' կատարելով ավելի քան 300 մլն դրամի ներդրում:

 

 

Խաչատրյան Ժոռա