Տնտեսական աճի արագացմանը զուգընթաց սկսել է խորանալ տարածքային զարգացման անհամաչափությունը: Այս խնդրի լուծման շրջանակներում առանձնահատուկ կարևոր է վերջին շրջանում Դիլիջանի միջազգային դպրոցի և Գյումրու տեխնոպարկի շահագործման հանձնելու փաստը: Երկու դեպքում էլ գիտակրթական նշանակություն ունեցող կառույցների գործունեությունները ակտիվություն կմտցնեն քաղաքներում՝ նպաստելով տարածքային համաչափ զարգացման գործընթացին:
Այս առումով Գյումրի, Դիլիջան, Վանաձոր և Ջերմուկ քաղաքների զարգացման ծրագրերը, որոնք մշակվում են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից, հաջող գործարկման և ներգրավվող միջոցների արդյունավետ կառավարման պարագայում կարող են հիմք հանդիսանալ մարզերի առավել գրավիչ քաղաքների զարգացման համար:
Գյումրի զարգացման ծրագիրը արդեն իսկ մշակվել է ԱԶԲ-ի կողմից, իսկ Դիլիջանի զարգացման ծրագրի նախնական տարբերակը նախօրեին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ քննարկվել է ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում:
Դիլիջանում հեռանկարային է նաև զբոսաշրջության ոլորտը, կապված նաև այն հանգամանքի հետ, որ այս տարվանից գործունեությունն է սկսում Դիլիջանի միջազգային դպրոցը և արտասահմանյան մասնագետների և ուսանողների հոսքը կնպաստնի Դիլիջանի՝ որպես զբոսաշրջային, կրթական և առողջարանային կենտրոն կայացմանը:
Անահիտ Գրիգորյան