Ապրել ստվերին մոտ, բայց ո՞ր ստվերին, առա՞ջ , թե՞ հետ,
Երկա՞ր , թե՞ կարճ, մի գուցե աջի՞ց , կամ ձախի՞ց...
Բայց ի՞նչից դու լուսավորվեցիր, որ ստվեր գցեցիր,
Բարի՞ էր լույսը, կամ լույսի՞ց էր արդյոք քո առաջացած ստվերը,
Ես մի բան գիտեմ, դա հաստատ է, ամեն ստվեր չէ, որ ստվեր է..
Ստվերը, որը քեզնից հետ է ընկել, պետք է անցյալդ հիշեցնի, եթե երկար , հպարտ , բայց գլուխդ կախ եղավ ստվերում, ապա դու փառավոր անցյալ ես ունեցել, դեռ քեզ երկար կհիշեն...

 

 

 

Եթե ստվերդ դիմացդ ընկավ, ապա պետք է ստվերիդ տեսքին նայես՝կանոնավո՞ր է, թե՞ անկանոն, եթե դու քեզ ճանաչեցիր քո ստվերում, ապա բարի լույսից ես լուսավորվել, իսկ եթե անկանոն է,ապա ինչ-որ մեկը չարախոսում է քո թիկունքում:
Պարզապես զգույշ պետք է լինես, դիմացից եկող լույսը քեզ չկուրացնի,
Հետևից եկող լույսը ՝ ճանապարհդ խավարի մեջ չկորցնի...

 

 

Ելենա Հարությունյան