Այն , ինչից բոլորը սարսափում են.թվացյալ մա՞հ, թե՞ իրական կատագերգություն:Դա այն է, երբ խառնաշփոթի մեջ ես, չես կողմնորոշվում,պետք է ծիծաղե՞լ, թե՞ լացել:Չես կարողանում հասկանալ, արժանացել ես դու մեռնելու, բայց ինչի՞ համար, բայց ո՞ւմ համար, բայց ո՞վ որոշեց, որ ես պետք է մեռնեմ՝ծիծաղելու փոխարեն...
Հիշեցի, երևի չպետք է քեզ խափեի,
երևի չպետք է քեզ դավաճանեի
երևի չափազանց սխալ վարվեցի, երբ անտարբեր անցա,
երբ արհեստականորեն ինձ օտարի տեղը դրեցի, ուղղակի քարի նման մոռացա ապրած ու չապրած օրերը, ուղղակի գլխիցս ջնջեցի քո իրական ներկայությունը...
Երևի վերևում դա հաշվի են առնում, բացում են հոգիդ ու ներսի անպատասխանատու ու ուրացող էջերին նայում, անհավատ ու փախչող քայլերդ տեսնում...
Երևի երկնքում ,շատ ավելի լավ են ապրում՝երկրի օրինակն են տեսնում ու այլևս չեն սխալվում...
Ափսոս, որ երկրից երկնքի կյանքը չի երևում....
Ելենա Հարությունյան