Ավանդություններից մեկի համաձայն իշխանական ծագում ունեցող հայուհին սելջուկներից փախչելով պատսպարվել է ժայռի վրա կառուցված մատուռում և երբ սելջուկները փորձել են տիրանալ օրիորդին՝ ժայռը երկու մասին է բաժանվել:

 

Նման հրաշքից վախեցած՝ սելջուկները մի կողմ են քաշվել և հայուհին փրկվել է։ Թեքված ժայռն ու կատարին գտնվող մատուռը հազար երկար ու ձիգ տարիներ անխոս պատմում են եւս մեկ ավանդույթ, ըստ որի վիշապն է փորձել խափանել այնտեղ ապրող ճգնավորի սերն ու նվիրումը Բարձրյալին, բայց երբ մոտեցել է մատուռին՝ ժայռը ճեղքվել է, իսկ վիշապը՝ քարացել:

 

Չե՞ք հավատում՝ այցելեք Հառիճավանք եւ այնտեղ հոգեւոր կրթություն ստացող մեր հրաշամանուկ հայորդիները ոչ միայն ցույց կտան ժայռացած դեւին, այլեւ սիրով ու մեծ ոգեւորությամբ կպատմեն վանքի յուրաքանչյուր քարի ու շինության պատմությունը:

 

 

 

 

Հայե՛ր, գիտե՞ք, որ