Էդգար Պոն հայտնի ամերիկացի գրող էր, որը գրում էր սարսափ ժանրի պատմվածքներ:
1849 թ. հոկտեմբերի 3 նրան հայտնաբերում են հարազատ Բալթիմոր քաղաքի փողոցներում' նյարդայնացված վիճակում քայլելիս:

 

Ապա գրողին տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ նա մահացել էր անհայտ պատճառից:
Մինչև վերջ գրողը չէր կարողացել բավարար բացատրություն տալ, թե ինչ է իր հետ կատարվել: Նշվում էր, որ Պոյի հագին եղել էր անսովոր հագուստ, որը մինչ այդ նա չէր կրում: Հեղինակը միայն վերջին օրը մի քանի անգամ կրկնել էր "Ռեյնոլդս" անունը, բայց ում էր այն պատկանում,այդպես էլ մնաց անհայտ: Տվյալ ժամանակաշրջանի թերթերը գրում էին, որ Պոն մահացել էր "ուղեղի հիվանդությունից" և "կենտրոնական նյարթային համակարգի թուլությունից", որը հաճախ բնութագրում էին ալկոհոլոյին կախում ունեցող անձանց:
Որոշ հետազոտողներ կարծում են, որ Պոն դարձել էր այսպես կոչված կուփինգի (Cooping) զոհը:

 

Այդպես էր կոչվում 19-րդ դարում ԱՄՆ-ում տարածված բարբարոսական մեթոդը, երբ անգլիացի ընտրազանգվածին առավանգում էին և ստիպում քվեարկել որևէ թեկնածույի օգտին: Ընտրողին առավանգում և պահում էին ա. կ. "հավնոցում" (այստեղից էլ առաջացել էր "Cooping" անվանումը, որտեղ անգլերենով "coop"-ը նշանակում է հավնոց): Այսպես նրանց ստիպում էին խմել էժան ալկոհոլային խմիչք, մինչև որ նրան չէին համաձայնվում քվեարկել պահանջվող թեքնածույի օգտին: Որոշ պինդ ընտրողներին ծեծում էին ու սպանում: Կուպինգի բնորոշ գծերից էր այն, որ ընտրողին մի քանի անգամ հանդերձափոխում էին շատ անգամ քվեարկելու համար:

 

 

Wall-i Glo