Եվրոպան էլի քցեց Ուկրաինային ու էն էլ ինչ ձև: Պարզվում ա ասոցացումը ստորագրելը ստորագրել են, բայց մենակ քաղաքական մասը, իսկ տնտեսական մասի գործարկումը կլինի 2015 թվականի վերջից: Լրիվ էշ մի սատկի՝ գարուն կգա վիճակներն ա:
Այսինքն, ստացվում է ի՞նչ. էսքան արյուն թափին, էսքան քանդեցին ու քանդում են երկիրը, փչացրեցին հարաբերությունները Ռուսաստանի հետ, էդքան զոհեր տվեցին, սպանեցին տնտեսությունը: Ու այս ամենը նրա համար, որ մի հատ լոլո փաստաթղթի տակ ստորագրեն մեկ էլ «Հորս արև, եկող տարի ձմեռը լավ կլինի» սկզբունքին հավատա՞ն: Լավ չե՞ն սրանք:
Բա մեր գիտունիկները, ովքեր էդ ասոցացման մեջ մարդկության փրկոււթյունն են տեսնում... բա դուք ինչո՞ւ եք ձայններդ կտրել: Բա ժամանակին ձեզ ճղում էիք, բա հիմա խոսացեք: Առաջվա պես ուզում եք ասել, որ մենք էլ պետք ա ռուսների հետ թարսվեինք, ինչ ա թե դուք ուզում էին Եվրոպայի հետ լավ լինեինք ու էդ փրկիչ ասոցացումը ստորագրեի՞նք: Էս չե՞ն ձեր եվրոպացիները, էս չի՞ ձեր ասոցացիան, էս չե՞ք դուք, այ օտարամոլ ստրուկներ:
Անդրանիկ Իսահակյան