1954 թ.-ի սեպտեմբերի 15-ին ծնվել է Հրանտ Դինքը, նշանավոր պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր։ Լրանում է նրա 60 ամյակը...


Սարգիս Դինքի և Գյուլվարդ Դինքի զավակը Յոթ տարեկանում իր հարազատների և եղբայրների հետ տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ ապրել է մինչ կյանքի վերջը։ Ստամբուլում նա մեծացել է Գեդիկփաշայում գտնվող մանկատանը, որտեղ էլ ծանոթացել է իր կնոջ՝ Ռաքելի հետ։ Հրանտ Դինքն ու Ռաքելն ունեն երեք երեխա։


Հայ-թուրքական հարաբերությունները հատկապես վատացան 2007 թվականին, երբ դատարանը Դինքին մեղադրեց 301 հոդվածով' թուրքական ինքնությունը վիրավորելու մեղադրանքով։ Նա Ստամբուլի քաղաքապետարանում նշել էր, որ իր կյանքն այլևս վտանգի տակ է. «Իմ հոգին փոքր ահաբեկված է, սակայն ազատ է»։


Այս խոսքերի հրապարակման օրը հունվարի 19-ին Դինքը սպանվեց իր գրասենյակի դիմաց՝ թուրք նացիոնալիստ Օգուն Սալամստի կողմից, ով երեք անգամ կրակել էր Դինքի գլխին։ Սպանությունից հետո տեղի ունեցան բազմահազարանոց ցույցեր «Բոլորս հայ ենք, բոլորս Դինք ենք» կարգախոսով։
Հետաքննության ընթացքում պարզվեց, որ ոստիկանությունը տեղյակ է եղել կազմակերպված սպանությանը։ Ընդ որում, երբ Դինքի հարազատները հայց ներկայացրին Եվրոպական մարդու իրավունքների դատարան, կառավարությունը պաշտպանական ելույթ ուղարկեց դատարան, որում Դինքին մեղադրում էին նացիոնալիստ լինելու մեջ։


Հրանտ Դինքի սպանությանն անդրադարձ կատարեցին շատ միջազգային կազմակերպություններ և պարբերականներ։


Եվրոպական կառույցներից Եվրոխորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը, դատապարտելով միջադեպը, հայտարարել է. «...խորապես ցնցված եմ ստամբուլյան «Ակօս» հայկական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությամբ: Դինքի գործերը միշտ համարձակ էին, հաշտեցման անկեղծ ոգով»:


Amnesty International միջազգային կազմակերպությունը մեղադրել է թուրքական իշխանություններին, ովքեր չեն կարողացել արդարացիորեն դատապարտել լրագրող և մարդու իրավունքների պաշտպան Հրանտ Դինքին, նաև նշում են, որ անվտանգության մարմինները տեղյակ են եղել սպանության ծրագրին և կապ են ունեցել մարդասպանի հետ, և դեռևս ոչ մի քայլ չեն կատարել մարդասպանություններին վերջ տալու համար։


Գերմանական «Spiegel»-ը հիշեցնում է, որ չնայած միջազգային հանրության բողոքներին՝ Դինքը դատապարտվեց ցեղասպանության մասին խոսելու համար, եւ նրա սպանությամբ Հայաստան-Թուրքիա հակամարտությունը նոր, տխուր գագաթնակետի հասավ:


«Թելեգրաֆն» իր էջերում ոչ միայն նշում է Դինքի սպանության դատապարտման մասին, այլև անդրադառնում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության խնդրին։ Ըստ պարբերականի, «Ակօսի» խմբագրի սպանությունը կարող է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության լուրջ խոչընդոտ դառնալ։ Խոսելով Հրանտ Դինքի գործունեության ու ստացած սպառնալիքների մասին՝ պարբերականը հիշեցնում է թուրք գրող Օրհան Փամուքի մասին։ Նոբելյան մրցանակակիրը Դինքի սպանության առնչությամբ հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները պատասխանատվություն են կրում դրա համար։ Ավելին, Փամուքի խոսքերով, Դինքի սպանության մեջ մեղավոր են նրանք, ովքեր աջակցել են Թուրքիայի քրեական օրենսգրքում թուրքական արժանապատվությունը վիրավորելու 301-րդ հոդվածի գոյությանը։ «Հրանտ Դինքի դեմ կամպանիա էր իրականացվում, նրան հայտարարել էին «թուրքերի թշնամի», ինչի հետևանքով Հրանտ Դինքը դարձավ ազգայնականների թիրախ»։


Հրանտ Դինքը հայ-թուրքական հարբերությունների բարելավման ջատագովներից մեկն էր։ Նա նշում էր. «Հայ-թուրքական հարաբերությունները պետք է դուրս բերել 1915 մետրանոց խոր հորից»։


Հրանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող հայ մտավորականներից, ով, չնայած նրան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում Թուրքիայում գործող ազգայնական խմբավորումներից, միևնույն է մնում էր հանգիստ։ Նա միշտ իր մտահոգություններն էր հայտնում թուրքերի և հայերի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ: Ելույթ ունենալով մի շարք ժողովրդավարական հարթակներում և հասարակական կազմակերպություններում, Դինքը միշտ ընտգծում էր Թուրքիայի ժողովրդավարացման, ինչպես նաև Թուրքիայում խոսքի ազատության, փոքրամասնությունների իրավունքների, և ընդհանուր առմամբ մարդու իրավունքների, և հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքի իրավունքների հարցը։ Նա թուրքերի և հայերի միջև խաղաղություն հաստատելու շատ կարևոր խթան էր։


- Կան թուրքեր, ովքեր չեն ընդունում, որ իրենց նախնիները ցեղասպանություն են գործել։ Սակայն, եթե նայենք, կհասկանանք, որ այդ մարդիկ ուղղակի բարի/հաճելի մարդկանց տպավորություն են թողնում... Բայց ամեն դեպքում ինչո՞ւ նրանք չեն կարողանում ընդունել [ցեղասպանությունը]։ Որովհետև նրանք կարծում են, որ ցեղասպանությունը վատ բան է, որ նրանք երբեք չէին ցանկանա անել դա, և այդ իսկ պատճառով նրանք չեն կարող հավատալ, որ իրենց նախնիները կարող էին կատարել նման բան։
Հրանտ Դինքը հավատում էր, որ Հայկական Սփյուռքը հնարավորություն կունենա ազատ ապրելու՝ չենթարկվելով ճնշումների, առաջնահերթ հաշվի առնելով ապրողների մեծամասնության կարծիքը։ Հասկանալով, որ կարեկցանքը չի փոխում Ցեղասպանության հարցը, Դինքը կոչ է անում երկխոսության:
Հռետորական խնդիրների տեսանկյունից, որը խանգարում է հայ–թուրքական երկխոսությանը, նա հավատում էր, որ այս խոչնդոտները կարող էին հաղթահարվել հօգուտ թուրքահայերի։ Ֆրանսիայում ընդունված օրենքից հետո, որը հանցագործություն էր համարում հայերի դեմ իրականացրած ցեղասպանության ժխտումը, Դինքը դեմ արտահատվեց այդ որոշմանը և անգամ, Milliyet թերթի պնդմամբ, գնաց Ֆրանսիա՝ ի նշան բողոքի։


Դինքի գործունեությունը կրճատված է, ինչպես «չորրորդ ճանապարհի հայելին»։ Նա հավասարապես ցավում էր ինչպես հայերի, այնպես էլ Թուրքիայի ժողովրդին ու թուրքահայերի համար։


2007 թ. հունիսին ՀՀ նախագահի մրցանակ է հետմահու շնորհվել է Հրանտ Դինքին։ Ըստ ՀՀ նախագահի՝ առաջին անգամ է, որ նախագահի մրցանակը հանձնվում է հետմահու։ Հրանտ Դինքի մահը մեծ կորուստ էր մեր ժողովրդի համար։ Մենք միշտ կհիշենք նրան, և մենք հավաստիացնում ենք նրա ընտանիքին, որ Հայաստանն իրենց տունն է, որտեղ մենք միշտ ուրախ ենք նրանց տեսնել։


Պատմական արդարության վերականգնման, ժողովուրդների փոխըմբռնման, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ունեցած նշանակալի ներդրման համար Հրանտ Դինքին շնորհված նախագահի մրցանակը ստանալու համար Թուրքիայից եկել էին Դինքի կինը՝ Ռաքել Դինքը, դուստրը՝ Դելաուա Դինքը և եղբայրը՝ Երվանդ Դինքը։ Մրցանակը հանձնվել է Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին, ով հայտարարել է. Հայաստանի նախագահի մրցանակը միաժամանակ և՛ պատվավոր, և՛ տխուր է ընտանիքի համար։ Ես համոզված եմ, որ Հրանտը կցանկանար լինել մեզ հետ։ Նա միշտ ասում էր, որ Հայաստանը մեծ հայրենիքն է, իսկ Սփյուռքը՝ փոքր կղզիներ են։


Շնորհավոր Ծննունդդ արժանի հայորդի, գործդ կիսատ չենք թողի...

 

 

Մարինա Գևորգյան