Սեպտեմբերի 15-ը որպես Ժողովրդավարության միջազգային օր հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2007 թվականին։ ՄԱԿ-ն առաջարկել է պետություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային, միջկառավարական ու ոչ կառավարական կազմակերպություններին ընդունել նոր տոնը՝ որպես աշխարհում ժողովրդավարության վիճակի վրա ուշադրություն դարձնելու առիթ։Ժողովրդավարությունը կամ դեմոկրատիան հիմնված է ժողովրդի ազատ կամարտահայտության վրա եւ սերտ կապ ունի իրավակարգի եւ մարդու հիմնարար իրավունքների ու ազատության ապահովման հետ։ Ժամանակակից հասարակությունը ժողովրդավարությունը դասում է ունիվերսալ արժեքների ու սկզբունքների շարքում։Ի դեպ, ՄԱԿ-ը աջակցում է այս կամ այն պետության կառավարության՝ ժողովրդավարության խրախուսման եւ ամրապնդման ջանքերին միայն կազմակերպության կանոնադրության համաձայն եւ միայն այդ կառավարության խնդրանքով։
Նարեկ Կիրակոսյան