Նա կարող էր երանգ տալ թղթին,
Կարող էր արև նկարել՝կարմիր,
Կարող էր մի ծաղիկ նկարել քո դատարկված ծաղկամանին,,,,
Նա պատրաստ էր բոլոր հետ մի տուփում ապրել, բոլոր մատիտների, թե սևի, թե սպիտակի...
Նա պատրաստ էր քեզ կարմիրով լցնել, բայց միևնույն ժամանակ մնացած գույներն պահպանելով..,

 

 


Կարմիրը անգույնը կարող էր գունավոր դարձնել, եթե թույլ տայիր, նա կապույտին կբերեր,
Թեկուզ կանաչը համառ է, բայց նա կհամոզեր,
Թեկուզ սպտակը մոռացված էր, բայց նա կհիշեցներ,
Ոչնչացրիր կարմիրին, կանաչը մնաց համառ
Կապույտը՝ դարակում , մի հասարակ տուփում,
Սպիտակը ՝անարժեք ու տկար...

 


Կանաչը՝համառ, դեռ ավելի զայրաված...
Ախ, չէ որ մատիտները միասին են կյանք տալիս կտավին,
Քեզ այդքան խանգարում էր միայն կարմիրը...

 

 

 

Ելենա Հարությունյան