Հեռացող հրեշտակներ, կամ մնացող հրեշներ, քանզի ի՞նչ տարբերություն...չնայած կա տարբերություն՝հրեշտակից բարին ես սպասում, հրեշից՝չարը , վատը, բայց երբ վատը անում է հրեշտակը, դա արդեն անսպասելի է, ապշեցնող: Ինչ-որ տեղ , ես կհասկանամ վատ վարվող հրեշին, նա մեղավոր չէ, որ այդպիսին է, իսկ ահա, երբ հրեշտակը՝սպիտակ փետուրների ու մաքուր երեսի տակ հրեշ է թաքցնում, մտածում ես, թևերով հրեշների մասին: Զզվանք ես ապրում այդ արարածից, նախընտրում ես շրջապատված լինել բացահայտ հրեշով, քան թվացյալ հրեշտակով...

 


Հաճախ այնքան ենք կարոտում հրեշտակին, որ ստիպված մենք մարդկանց հրեշտակ ենք դարձնում, իսկ ահա մարդ-հրեշտակը քեզ բարձրացնելու փոխարեն ՝գլորում է, ափսոս, որ նա չի հասկանում, թե ինչ արժեք ուներ, թե ինչքան հույս կար նրա մեջ...

 

 


Ինչ-որ տեղ, հեռացող հրեշտակը , մնացող հրեշից վատը կդառնար, եթե չհեռանար: Այնուամենայնիվ ես երախտամոռ չեմ, շնորհակալություն բոլոր հեռացող հրեշտակներին...

 

 

 

Ելենա Հարությունյան