Եթե կուզեք դուք նիհարել և բոլորին տեղեկացնել, ապա հացադուլ հայտարարեք, և հրաժարական պահանջեք, իսկ ավելորդ քաշի սահմանն անշեղորեն անցնելուց հետո, անհրաժեշտ է հայտարարել, որ դադաեցնում եք հացադուլը ու անցնում եք բնականոն կյանքի: Նիհարելու այս բաղադրատոմսը պատկանում է մեր քաղաքական գործիչներից ոմանց:


Ինչևէ մեզանում հացադուլների, քաղաքական ծոմապահության պակաս չենք զգացել, համենայնդեպս վերջին 2 տարվա ընթացքում, իսկ ի՞նչ են տվել այդ ակցիաները հանրությանը, ի՞նչ էֆֆեկտ ու ազդեցություն են ունեցել հանրության շրջանում նման ակցիաների ու դրանց ակտիվորեն շրջանառության մասին փաստերը...


Կարծում եմ քաղաքական միավորներ ստանալու, անվան ռեաբիլիտացիա իրականացնելու համար իմիտացիաները հակառակ ազդեցություն կարող են ունենալ, քանզի ապացուցված է որ «գործն է անմահ լա´վ իմացեք, որ հիշվում է դարեդար»: Գործ է պետք անել, հացադուլ անելու ժամանակ չունենք, գործ է պետք անել, գործ:


Հ.Գ. Նաև պարտքս եմ համարում ասել, որ հացադուլի գաղափարը, պետք չէ արժեզրկել իմիտացիոն գործողություններով:

 

 

Վահագն Սարոյան