Սահմանադրական փոփոխությունները երկրում համակարգային բարեփոխումներ իրականացնելու լավ հնարավորություն են ընդդիմության համար


Իրոք, մոտակա շրջանում դժվար թե ընդդիմությունը երկրի քաղաքական կյանքին և կառավարմանը մասնակցելու այնչափ հնարավորություն ունենա, որքան ընձեռում է սահմանադրության փոփոխության գործընթացը: Սա նաև լավ հնարավորություն է քաղաքական ընդդիմադիր ուժերի համար ապրապնդելու դիրքերը քաղաքական համակարգում:


Կա ևս մի հանգամանք. խորհրդարանական հաջորդ ընտրություններին մասնակցելուց առաջ քաղաքական ընդդիմադիր ուժերը կանգնած են լինելու կարևոր մի հարցի առաջ. մասնակցել առանձին-առանձի՞ն, թե՞ դաշինքով: Հավանաբար, ստեղծված կլինի քաղաքական և իրավական այնպիսի իրավիճակ, որ առավել նպատակահարմար լինի դաշինքով մասնակցությունը: Սա նշանակում է, որ արդեն այսօր քաղաքական ընդդիմադիր ուժերը պետք է որոշեն սահմանադրական փոփոխություններին և առհասարակ՝ երկրի քաղաքական կյանքին մասնակցելու իրենց ձևաչափը: «Հրաշալի քառյակ» նախագիծը կարծես մոռացվում է, քանի որ քառյակի որոշ ուժեր առանձին հանդիպումներ են ունենում, մյուսներն, էլի առանձին, այլ գործով են զբաղված:


Հետևաբար, քանի որ առանձին-առանձին ընդդիմադիր ուժերը մեծ ազդեցություն չունեն, նոր ձևաչափերով հանդես գալը նրանց համար կենսական նշանակություն ունի:

 

 

Մովսես Դեմիրճյան