Քոբուլեթիի թաղամասերից մեկում, որտեղ Թուրքիայի մի քաղաքացի ցանկանում էր մեդրեսե հիմնել, բնակիչները խոզ են մորթել և միսը կախել նշված հաստատության դռան վրա՝ որպես բողոք և նշան այն բանի, որ իրենք թույլ չեն տալու իրենց համայնքում նշված հաստատության բացումը:
Բողոքի մասնակիցները նույնիսկ փակել են Բաթումին Քոբուլեթիի հետ կապող կենտրոնական մայրուղին, ինչի արդյուքնում ավտոճանապարհի տվյալ հատվածում առաջացել է մեքենաների կուտակում:

 


Մուսուլմանական համայնքի ներկայացուցիչներն այդ փաստը որակել են որպես անդաստիարակության արտահայտում, ինչը վերջիններիս կարծիքով, վիրավորական է ցանկացած մուսուլմանի համար:

 


Ի դեպ Աջարիայում վերջին տարիներին լուրջ դիմադրության են հանդիպում մզկիթներ կամ մուսուլմանական կրթական հաստատություններ հիմնելու նախաձեռնությունները, քանի որ տեղի բնակչությունն անընդունելի է համարում դրանց իրականացումը, փաստելով, որ Աջարիայում առանց այդ էլ մեծ թվով նշված տեսակի հաստատություններ են գործում, որոնք լիովին բավարարում են մուսուլմանական համայնքի ներկայացուցիչների պահանջները, և նորերի կառուցման անհրաժեշտություն, ըստ նրանց, չկա:

 

 

Ալիկ Երոյանց