Վաղը՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 20:00-ին, մի շարք եզդիական և հայկական հասարակական կազմակերպություննրի նախաձեռնությամբ կանցկացվի ջահերով երթ՝ Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ի պաշտպանություն Իրաքում ցեղասպանության եթարկվող եզդի ժողովրդին և ի դատապարտում մարդկության դեմ ուղղված այդ ծանրագույն հանցագործության:

 

Հայ ժողովուրդը, առավել քան որևէ ազգ, գիտի ու հասկանում է այդ ցավը, գիտի նաև, որ եզդիներիս այս Եղեռնը հետևանքն է 100 տարվա պատմություն ունեցող, բայց դեռևս անպատիժ մնացած հայ ազգի ողբերգության: Հարկավոր է ցույց տալ աշխարհին, որ անպատիժ մնացած հանցանքը ծնել է նոր հանցանք մարդկության դեմ, և այսօր Շանգալում ցեղասպանության է ենթարկվում անմեղ եզդի ժողովուրդը: Իսկ եզդիների և հայերի բարեկամությունը գալիս է դարերի խորքից. եղբայրական հայ ժողովրդի հետ կողք-կողքի եզդիները կռվել են Բաշ-Ապարանի ճակատամարտում, մասնակցել են Սարդարապատի և Արցախյան հերոսամարտերին:

 

Այսօր էլ հայրենիքին (մենք Հայաստանը համարում ենք նաև մեր հայրենիքը) թշնամու կողմից վտանգ սպառնալու դեպքում եզդի ժողովուրդը պատրաստ է կանգնելու իր եղբայրական հայ ժողովրդի կողքին և կռվելու թշնամու դեմ…
Միացեք եղբայրներ…

 

Մուրազ Շամոյան