ԱՄՆ-ում աճուրդի է հանվել 139 մլն դոլար արժողությամբ վիլլա: Սա ամենաթանկ տունն է, որ երբևէ վաճառվել է Ամերիկայում: Շինությունը զբաղեցնում է 5574,2 քառ մետր տարածք և գտնվում է Ֆլորիդա նահանգում՝ Hillsboro Beach-ի ափին: Վիլլան ունի 11 ննջասենյակ, 17 լոգասենյակ, կինոթատրոն՝ 18 նստատեղերով, բար, հանգստի սենյակ, լողավազան, ստորգետնյա ավտոկանգառ՝ նախատեսված 30 մեքենայի համար, ինչպես նաև՝ զբոսանավերի համար հատուկ տարածք: