Թեեւ Ուկրաինայի օդային տարածքում խփված մալազիական ինքնաթիռի կործանման պատճառները հետազոտող խումը այսօր Հոլանդիայում հրապարակած իր նախնական եզրակացությունում չի նշել, թե ինչպես է խփվել ինքնաթիռը, պատկերը հիմնականում պարզ է... Բերել են այդ ՙԲՈՒԿ՚ կայանքը Ռուսաստանից, որոշել են խփել ուկրաինական ռազմական ինքնաթիռը, որը գտնվում էր մալազիականի կողքին... Ուկրաինացի օդաչուն էլ դիտմամբ էր թռչում մալազիականի կողքով կամ ավելի վերեւ, մտածելով, որ այդ դեպքում կվախենան կրակել... Իսկ այդ դուռակներն էլ կրակել են, իհարկե չցանկանալով խփել ուղեւորատար ինքնաթիռը... Բայց հրթիռը հո այդքան խելք չունի, որ շրջանցի ուղեւորատարը եւ խփի ռազմականը... Նա դիպել է առաջին պատահած թիրախին... Շատ լավ էլ բոլորը սա հասկանում են, բայց հիմա մի տարի սպասելու են, որ վերջնական եզրակացությունը հրապարակվի, իսկ այդ եզրակացությունը նախնականից ոչնչով էլ չի տարբերվելու ու ոչ մի բան էլ չի ապացուցվելու... Ամեն ինչ էլ մոռացվելու է...

 

 

Արմեն Դուլյան