Մի անգամ արդեն անդրադարձել եմ, բայց երևի այս հարցին արժե կրկին անդրադառնալ. սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի՝ կարծեմ 45 էջ պարունակող նախագծում ընդամենը երկու տող է նվիրված կառավարման համակարգի փոփոխության խնդրին, իսկ մնացածը իրավունքի և օրենքի գերակայության, մարդու իրավունքների և այլ դրույթներ են:
Կարդալով այդ նախագիծը՝ քեզ թվում է, թե դու ոչ թե իրական Հայաստանում ես ապրում, այլ՝ հայլուրական: Բայց ինչպես և սպասելի էր՝ կարևորը հենց այդ երկու տողն էր, իսկ մնացածը՝ այն ծածկող շղարշը: Եվ հենց քննարկումներ կոչվածն էլ ցույց տվեց իրականությունը՝ գործող վարչակազմը փորձում է պահպանել իշխանությունը, մնացածները՝ թույլ չտալ դա. սա է մերկ ճշմարտությունը:
Վախթանգ Սիրադեղյան