Մի քիչ առաջ Օբամայից նամակ եմ ստացել))), ասում ա իրա կառավարման վերջին 54 ամիսների, այսինքն՝ 4,5 տարվա ընթացքում ԱՄՆ-ում 10 միլիոն աշխատատեղ ա ստեղծվել, դե Ամերիկայի աշխատատեղն էլ 50.000 դրամ աշխատավարձով, բարետես արտաքինով մինչև 25 տարեկան ու 10 տարվա աշխատանքային փորձով աղջիկների համար չի, դրա մասին չեմ էլ խոսում:
Հիմա վերադառնանք մեր ոչխարներին ու հիշենք, որ մենակ անցյալ տարի մոտ 4000 փոքր խանութ ու փոքր բիզնեսի այլ տեսակներ են փակվել, հիմա էլ գնալով փակվում են: Այսինքն եթե համեմատենք ԱՄՆ-ի մոտ 300 միլիոնանոց բնակչությունն ու 10 միլիոն նոր աշխատատեղը մեր «3 միլիոն» բնակչության ու միջինը 10000 աշխատատեղի փակման հետ, ստացվում ա, որ բնակչության թվի համեմատ ԱՄՆ-ում մոտ 10 անգամ ավելի շատ աշխատատեղ ա ստեղծվում, քան մեր մոտ փակվում:
Ես իհարկե հույս չունեմ, որ մենք Ամերիկա կդառնանք, բայց գոնե մինուս չգնանք էլի, սաղ աշխարհը զարգանում ա, մենք հետ ենք գնում:
Արման Թաթոսյան