Այս տարվա' 2014-ի հունվար-հուլիսին ՀՀ բանկային համակարգի միջոցով դեպի Հայաստան կատարված ոչ առեւտրային նպատակով դրամական փոխանցումները կազմել են 967 մլն 916 հազար դոլար: Հայաստանից դեպի արտերկիր դարձյալ ոչ առեւտրային նպատակով կատարվել է 196 մլն 657 հազար դոլարի դրամական փոխանցումներ: Արդյունքում ոչ առեւտրային նպատակով գումարների զուտ ներհոսքը Հայաստան կազմել է 771 մլն 259 մլն դոլար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ տեղեկագրից:


Համեմատության համար նշենք, որ, դարձյալ ըստ նույն աղբյուրի, անցյալ տարվա' 2013-ի հունվար-հուլիսին Հայաստան էր փոխանցվել 942 մլն 75 հազար դոլար, Հայաստանից դեպի արտերկիր' 175 մլն 943 հազար դոլար եւ զուտ ներհոսքը դեպի մեր երկիր կազմել էր 766 մլն 132 հազար դոլար: Այսինքն այս տարվա առաջին 7 ամիսներին դրամական փոխանցումների զուտ ներհոսքը դեպի Հայաստան ոչ միայն չի նվազել, այլեւ փոքր-ինչ' մոտ 5 մլն դոլարով ավելացել է:

 

 

Անահիտ Գրիգորյան