Եթե մեր ճանապարաշինարարները մինչև ձմռան սկիզբը չհասցնեն կարգավորել Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Արագածոտնի մարզի հատվածը, ապա ձմռան գալուն պես մենք ականատես կլինենք ավտովթարների թվի կտրուկ աճի, իսկ հաշվի առնելով հանգամանքը, որ ճանապարհը շատ է նեղացել և որոշ տեղերում թույլատրելի արագությունը 30 կմ/ժ է, ապա կլինեն նաև հսկայական խցանումներ: Մենկ ԽԻՍՏ ԿԱՐևՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔ ևս՝ Հայաստանում ճանապարատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը հնարավոր կլինի կրճատել, եթե մենք ունենայինք նորմալ՝ լուսավոր,արգելապատնեշներով և գծանշված ճանապարհներ, ցավոք, այստեղ դեռևս լուրջ քայլեր չենք ձեռնարկում և չեմ էլ կասկածում, որ պետական բյուջեով համապատասխան հատկացումներ չեն արվում, ուղղակի հետևել է պետք: Գոնե անդունդների եզրերով անցնող հիմնական ճանապարհների եզրերին դրվենարդելապատնեշներ, մարդու կյանքն ավենաթանկն է:

 

 

Զոհրապ Եգանյան