
Հենոյի այս հարցազրույցում քողարկված հանդիմանություն կա՝ ուղղված հավաքականի մյուս ֆուտբոլիստներին, գուցե կան ավելի լուրջ պրոբլեմներ, որոնց մասին մենք ծանոթ չենք:
Իսկապես, Յուրայի ու Արազի բացակայության պայմաններում՝ Հենոն այսօր միակ մոտիվացված ֆուտբոլիստն էր մեր հավաքականում
Ու պատահական չէ, որ նրա փոխարինումն դարձավ հավաքականի պարտության խորհրդանշական իրադարձությունը:
Բայց ֆուտբոլն, առաջին հերթին, թիմային խաղ է, ու հավաքականի բոլոր տղաները պետք է գիտակցեն, որ հավաքականի հաջողությունը ճանապարհ է բացելու նաև իրենց անհատական հաջողության համար:
Հենոն կամ Յուրան գտել են իրենց հեղինակավոր ակումբները ու կարող են մարզական հաջողություններ գրանցել՝ հավաքականի գործոնից անկախ:
Բայց նրանք եռանդով խաղում են նաև հավաքականի համար, որովհետև այդպես է վայել իսկական պրոֆեսիոնալին:
Մյուս տղաներն եռապատիկ պետք է նվիրվեն հավաքականին, նրա հաջողությանը:
Եթե նույնիսկ այդ նվիրումը չբերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության ուղեգրի, հաստատ ճանապարհ կբացի հավաքականի տղաների համար՝ դեպի ավելի հեղինակավոր ակումբներ....
Սուրեն Սուրենյանց