2014-15 թվականներին սպասվում են տնտեսական լուրջ ցնցումներ Արևմտյան զարգացած երկրներում։ Վերջին 25-30 տարիների համեմատաբար բարենպաստ տնտեսակն վիճակի հիմնական պատճառը արագ թափով զարգացող ինֆորմացիոն տեխնոլոգիաներն էին որոնք բավականին բարձր մակարդակի վրա հանեցին համաշխարհային տնտեսությունը։ Սակայն ցավոք սրտի այդ տեխնոլոգիաները այլևս հասել են հագեցման աստիճանի և տնտեսական աճի տեմպերը լրջորեն դանդաղել են զարգացած երկրներում։ Այս երևույթը օրինաչափ է մարդկության ողջ պատմության ընթացքում։
Տեխնիկական հեղափոխությունները բերում են տնտեսակն լուրջ զարգացումների որոնց արդյունքում մարդկությունը մեկ քայլ առաջ է շարժվում իր զարգացման ճանապարհին։ Հիշեք մետաղաձուլության և պղինձը բրոնզի վերածելու տեխնոլոգիայի հայտնաբերման հետևանքով մարդկային զարգացման թռիչքը, կամ ասենք երկաթի գյուտից հետո ինչ տեղի ումենավ։ Նորագույն պատմությունից հիշեցնեմ շոգեմեքենայի գյուտը, կամ ներքին այրման շարժիչի գյուտը։ Կամ ասենք դինամիտի գյուտը, էլփկտրքէներգիայի ու կոնվեյերի գյուտերը, ավտոմոբիլի գյուտը, ջերմամիջուկային էներգիայի գյուտը և այլն և այլն։
ՀԻմա նորից հագեցման վիճակի է հասել համաշխարհային տնտեսությունը և անհրաժեշտ է տեխնիկական նոր թռիչք հետագա զարգացման համար։
Իմ համեստ կարծիքով երկու նման հնաևավորություն ունի մարդկությունը։ Առաջինը դա կենսատեխնոլոգիաների արագընթաց զարգացումն է, երկրորդը՝ ուսուցման պրոցեսի հիմնավոր հեղափոխությունն է պայմանավորված մարդու ուղեղի հետ համակարգիչների ինտեգրման երևույթով։ Այս երկու հնարավորությունների իրականացման դեպքում հիմնվորապես կփոխվեն մարդկային գործունեության բազմաթիվ ասպարեզներ։ Մարդկությունը կունենա այնպիսի մի տնտեսական թռիչք որի նմանը չի եղել նրա ողջ պատմության ընթացքում։
Համլետ Աբրահամյան