-Ինչո՞ւ ես լալիս:
-Ես չեմ լալիս, ես լռում եմ:
-Դու լռում ես, բայց աչքերդ գոռում են ինձ վրա:
-Ավելի լավ է գոռան, քան թրջեն քեզ, համամիտ չե՞ս:
-Ավելի լավ է ես թրջվեմ, քան պարզ արցունքներդ հողը թրջեն:
-Դու գնում ես...
-Գնում եմ, որ դու մնաս...
-Բայց դու երկինք ես գնում:

 


-Եկինք եմ գնում, որ Երկրում մնաս:
-Ինչո՞ւ ես ինձ տանջում՝Երկրում թողնելով:
-Հավատա, դու ավելի շատ կտանջվես Երկինք գալով, ես քեզ օգնեցի, քեզ միայնության սենյակից հանեցի, հոգիդ կորցրել էիր՝միասին նորը ստեղծեցինք, աչքերդ փակել էիր, չէիր ուզում տեսնել՝միասին տեսանք, վախին հաղթեցինք, լավը էլ ավելի լավը դարձրեցինք: Հիմա ուրիշն է զգում իմ կարիքը...Ես պիտի գնամ:
-Ես էլ եմ ուզում քեզ հետ գալ:
-Քո հոգին իրական է, այն չի համբարձվում: Դու այստեղ ես պետք՝Երկրի վրա, դու արդեն սովորել ես ապրել, ուրեմն օգնիր նրան, ով հոգին կորցրել է, դու գիտես , թե ինչքան ծանր է առանց հոգի ապրել:
-Երբ վերադարձնես մարդկանց, կվերադառանա՞ս :

 


-Ես մարդ չեմ, չեմ կարող խոսք տալ:
-Իսկ դու ի՞նչ ես:
-Ես պարզապես քո կորած եսն եմ: Քո վերականգնված պատկերացումը: Ես այստեղ չեմ լինի, բայց միշտ քո ներսում կլինեմ...
-Ուրեմն ինձ ներսից չլքես:
-Ես միշտ քո սրտում կապրեմ, այն փոքրիկ սենյակում, որ միասին ստեղծեցինք...

 

 

Ելենա Հարությունյան