Հրանտ Դինքի «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարեւան» գիրքը թուրքերենով լույս է տեսել 2008 թվականին' գրողի սպանությունից մեկ տարի անց: Գիրքը ներկայացնում է Հրանտ Դինքի մտորումներն ու պատկերացումները հայ- թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Դինքն առաջարկում է Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ընդհանուր ապագան կառուցելու, անցյալը վերանորոգելու նոր մոտեցումներ: Այս գիրքը հնարավորություն է տալիս ավելի մոտիկից ճանաչելու Մեծ Հային, գրողին ու մտածողին: Ավելին, առանց այս գիրքն ուսումնասիրելու՝ հնարավոր չէ հաղորդակից դառնալ Հրանտ Դինքի դավանած արժեքներին:


Աշխատությունը թուրքերենից հայերեն է թարգմանել Մկրտիչ Սոմունջյանը: Տպագրությունը՝ «Գրափունջ» ՍՊԸ, Երեւան, 2009 թ.: