«Նաիրիտ»-ի հետ կապված մի բան եմ ուզում ասել. զարմանալի չէ, որ կառավարության ղեկավարն ասում է, թե տեղյակ չէ գործարանի սեփականատիրոջ մասին: Եթե նույնիսկ դա այդպես է, ապա դա խոսում է կառավարման համակարգի փտած լինելու մասին:
Ինչպե՞ս թե տեղյակ չեն այս փոքր երկրում գտնվող երբեմնի ամենահզոր գործարանի սեփականատիրոջ մասին: «Նաիրիտը» հո բուդկա կամ թաղի խանութ չէ, որ չգիտեն: Կուզե՞ք հուշեմ: Սեփականատիրոջը փնտրեք Տիգրան Սարգսյան-Վահան Մելքոնյան («Նաիրիտի» նախկին տնօրեն) քավոր-սանիկական տանդեմի արանքում: Հաստատ մի որևէ ուշագրավ բան կգտնեք:
Չնայած ինչ եմ ասում… Որ դուք չիմանաք, բա էլ ո՞վ իմանա: Ուղղակի էդ պահին տենց էր պետք, տենց ասվեց:
Գոռ Գևորգյան