Աշոտ Ղազարյանի «ջիգյարը» մոռացություն է տալիս Նանային: Երկարատև դադարից հետո վերջապես նորից երգեց երգիծաբան, իմ ու պապայիս սիրած երգիչ/դերասան Աշոտ Ղազարյանը:
Աշոտ Ղազարյանը էն հազվագյուտ մարդկանցից է, որ իր կատարմամբ յուրաքանչյուր երգ մեջդ պարելու ցանկություն է արթնացնում, Անկախ քեզնից, դեմքիդ ժպիտ է առաջացնում: Էս անգամ Աշոտը երգեց Նանայի հետ, ճիշտն ասած, Ղազարյանի համար դա ռեյտինգ չի բերում, այլ հակառակը Նանայի համարա ռեյտինգ ապահովում, բայց նույնիսկ նաև էն հանգամանքը, որ երգի համաերգչուհի է Նանան ինձ չի տխրեցնում, քանի որ էնքան «ջիգյար» կա Աշոտի կատարման մեջ, որ Անկախ քեզնից մոռանում ես, թե ովա նրա հետ երգում ու կենտրոնանում ես հենց Աշոտի երգելու վրա... (ես նույնիսկ առաջ եմ տալիս մենակ իրա մասն եմ լսում):
Ապրես Աշոտ Ղազարյան ջան շուտ-շուտ երգի էլի.... դաժե, որ Սպիտակցի Հայկոյի հետ երգ երգես, միևնույն է քո ֆակտրը ստիպելուա անընդհատ լսել էտ երգը:
Անկախ Հայաստան