Հակադարձնելով Ադրբեջանի ղեկավար Ալիևի խոսքերին' ՀՀ ՊՆ-ն նշում է, որ «...Հայաստանում... տիրում է օրենքի գերակայությունը, իսկ մարդու իրավունքները և ազատությունները համարվում են բարձրագույն արժեք»: Սա հենց այն է, որ իսկապես պետք է լինի այդպես, եթե դու ցանկանում ես սահմանազատվես Ադրբեջանից միջազգային հանրության աչքում:

 

Բայց եթե մեր երկրում տիրում է ոչ թե օրենքի գերակայություն, այլ ընդամենը համեմատականորեն ավելի բարվոք վիճակ, ապա դրսեցիների աչքում ոչ մի տարբերություն այն չի կարող ունենալ: Մոտավորապես այնպես, ինչպես ռուսներն են նույն ձևով ընկալում թե' մեզ և թե' մեր թշնամուն: Այստեղ է, որ Ադրբեջանից շահեկանորեն տարբերվելու համար Հայաստանում պետք է իշխի ոչ թե քրեաօլիգարխիկ, այլ հենց մարդու իրավունքների և ազատությունների վրա հիմնված համակարգը:

 

 

Վախթանգ Սիրադեղյան